30 10 2023

Նաիրի Հունանյանի կողքի խցում փտելու եք. Հայկ Մամիջանյանը` ՔՊ-ականներին

Նաիրի Հունանյանի կողքի խցում փտելու եք. Հայկ Մամիջանյանը` ՔՊ-ականներին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը միշտ հանգում է նույն եզրակացությանը` իշխանության ներկայացուցիչները Նաիրի Հունանյանի կողքի խցում «փտելու են՝ այլ տարբերակ չկա»:

«Ո՞նց հասանք նրան, որ հայրենիքը հանձնած մարդիկ խրոխտ դեմքով խոսում են Սպարապետի ու Կարեն Դեմիրճյանի ծրագրերի, հույզերի, երազանքների մասին: Ախր, իրենք հենց ձեր տեսակի դեմ էին պայքարում:

Հետո էլ բացահայտ ասում են՝ հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի «բացահայտելու» համար 5 տարին իրենց քիչ էր. չեն հասցրել ապացույցներ հորինել, կեղծ ցուցմունքներ պոկել, բայց որ շատ նեղն ընկնեն ու հերթական դավաճանությունից ուշադրություն շեղելու հարց լինի՝ մի բան կբեմադրեն:

Ազգային Ժողովի բակում՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ հարցազրույցները լսելուց հետո այս հարցերն են մտքումս պտտվում:

Ու միշտ հանգում եմ նույն եզրակացությանը. Նաիրի Հունանյանի կողքի խցում փտելու եք՝ այլ տարբերակ չկա»,- Facebook-ում գրել է Մամիջանյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ